«Սարգսյան Սերժը փրկեց ձեր տղային 2018-ին, իսկ ձեր բերած Նիկոլը` սպանեց 2020-ին». Տիգրան Վարդանյանը՝ Կարին Տոնոյանին
Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարին Տոնոյանին
Ես հասկանում եմ Ձեր վիշտը, բայց դա ձեզ իրավունք չի տալիս բոլոր մեղքերը բարդել Սերժ Սարգսյանի վրա և Նախագահի դեմ արշավ սկսել ու հերթական անգամ սուտ ու կեղծիք տարածելով ատելություն գեներացնել իր նկատմամբ:
Փաշինյան Նիկոլին բերել եք իշխանության դուք: 2018-ին երբ Հանրապետականը քաղաքական դաշտում միայնակ կռիվ էր տալիս` դուք լուռ էիք, երբ Սերժ Սարգսյանի և իմ մյուս թիմակիցների վերաբերյալ սև լենտաներ էին կախում, դագաղներ պարացնում, կանանց զանգահարում հայհոյում ու սպառնում էին` դուք էլի լուռ էիք:
Կամ լուռ էիք, կամ էլ «տակից» սատարում էիք հակահայկական շարժմանը:
Ասել, թե Սերժ Սարգսյանն է իշխանությունը տվել Նիկոլին, կամ բերել իշխանության, հազար անգամ կներեք, բայց անցնում է բոլոր բարոյական գծերը: Կամ դուք չեք ցանկանում ընդունել ճշմարտությունը, կամ էլ ձեր տղային սպանողների հետ մի նավի մեջ եք:
Հորդորում եմ վազն անցնել Սերժ Սարգսյանից ու հիշել, թե պատերազմից հետո ով է կոնտակտի եղել Աննա Հակոբյանի կամ նրա այլ «թիմակիցների» հետ: Սերժ Սարգսյա՞նը, թե՞ դուք: Առհասարակ, տիկին Տոնոյան, Սարգսյան Սերժը փրկեց ձեր տղային 2018-ին, իսկ ձեր բերած Նիկոլը` սպանեց 2020-ին:
Հ.Գ. Ձեր տղայի հիշատակը թող վառ մնա, բայց ֆեյսբուքյան լայքերով, սուտ ու կեղծիք տարածելով, անպատեհ մեղադրանքներով նրան ետ չեք բերելու, բայց դուք կարող եք արդարացիորեն պայքարել նրան սպանողների դեմ ու գոնե այդպես ձեր վրեժը լուծեք»: