Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է 440 միլիոն դոլարի ռազմական մատակարարումներ Թայվանին

ԱՄՆ պետքարտուղարությունը որոշում է ընդունել հավանություն տալ Թայվանին 440,2 միլիոն դոլար գումարի զինամթերքի և ռազմական տեխնիկայի հնարավոր վաճառքին։ Այս մասին հաղորդել է Պենտագոնին առընթեր պաշտպանության և անվտանգության բնագավառում համագործակցության գործակալությունը։

Մասնավորապես, հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ հավանություն է տրվել 332,2 մլն դոլար գումարի 30 մմ տրամաչափի զինամթերքի և օժանդակ սարքավորման, ինչպես նաև 108 մլն դոլարի ռազմական փոխադրամիջոցների պահեստամասերի ու վերանորոգման մասերի մատակարարմանը։

Գործակալությունը հաղորդել է, որ մատակարարումներն իրականացվելու են Համատեղ լոգիստիկ աջակցության համաձայնագրի շրջանակներում:

Գործակալությունը շեշտել է, որ ենթադրվող վաճառքը «ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի պաշտպանական պատրաստվածության վրա»։

Պեկինը Թայվանին ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները դիտարկում է որպես Չինաստանի ինքնիշխանության խախտում և ներքին գործերին միջամտություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս