Բաժիններ՝

Դանիայում անցկացվել է Ուկրաինային նվիրված գաղտնի խորհրդաժողով

Դանիայում խիստ գաղտնիության պայմաններում անցկացվել է Ուկրաինայում զինված հակամարտության լուծմանը նվիրված խաղաղության խորհրդաժողով։ Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հաղորդել է Deutschlandfunk ռադիոկայանը:

Նշվում է, որ բացի արևմտյան մի քանի պետությունների ներկայացուցիչներից, խորհրդաժողովին մասնակցել են նաև դիվանագետներ Չինաստանից, Հնդկաստանից, Բրազիլիայից և Հարավային Աֆրիկայից։ Այս երկրները մինչև այժմ հիմնականում չեզոք կամ զուսպ դիրք են գրավել՝ կապված Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունների հետ:

ARD հանրային-իրավական հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի շուրջ այս երկրների մասնակցությամբ պաշտոնական խաղաղության բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն հուլիսին։ Դանիական լրատվամիջոցներն ու AFP լրատվական գործակալությունը հաղորդել են, որ խորհրդաժողովի անցկացման նախաձեռնությունը եղել է Ուկրաինայինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս