ԵՄ-ն արգելել է էլեկտրամեքենաների, հիբրիդ և ներքին այրման շարժիչով մեքենաների մատակարարումները Ռուսաստան

Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում արգելել է էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների, ինչպես նաև ներքին այրման շարժիչով մի շարք ավտոմեքենաների մատակարարումները Ռուսաստան: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի կայքում տարածված հայտարարությունից:

«Ռուսաստանի Դաշնություն լյուքս դասի ավտոմեքենաների մատակարարման գործող արգելքը տարածվել է 1900 խորանարդ սանտիմետրից ավելի շարժիչի ծավալով բոլոր նոր և օգտագործված մեքենաների վրա, ինչպես նաև էլեկտրամոբիլների և հիբրիդային մեքենաների վրա», – նշված է հայտարարությունում:

Եվրահանձնաժողովում հավելել են, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում նաև սահմանվում է ավտոբաղադրիչների առանձին տեսակների մատակարարման ամբողջական արգելք։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը ԵՄ խորհուրդը հաստատել է այսօր՝ հունիսի 23-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930