«Սա մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումն է՝ Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի է». Հովիկ Ավանեսով

Հովիկ Ավանեսովը գրում է. «Բազմիցս ահազանգել ենք, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են բռնազավթված Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածել մզկիթի։ Այսօր տեղեկացրեցին, որ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Միջազգային մի շարք կոնվենցիաներով արգելվում է մշակութային ժառանգության ինքնության խեղաթյուրումն ու գործառույթի փոփոխությունը։

Սա մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումն է և ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի է։

Քանի դեռ Ադրբեջանը իրականացրած հանցագործությունների համար չի պատժվել, նման հանցագործությունները քաղաքակրթական արժեքների հանդեպ կրկնվելու են»:

Տեսանյութեր

Լրահոս