Բաժիններ՝

Փարիզի կենտրոնում շենքի պայթյունից տուժածների թիվը հասել է 50-ի

Փարիզի դատախազությունը հայտնել է, որ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 50 մարդ, 6 հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ դատախազությունում պարզաբանել են, որ նոր տվյալները հաշվի են առնում միջադեպի հետևանքով «ինչպես ծանր վիրավորներին, այնպես էլ նրանց, ովքեր հոգեբանական ճնշման են ենթարկել»։

Ավելի վաղ Ֆրանսիայի առողջապահության նախարար Ֆրանսուա Բրոնը հայտարարել էր, որ «երկու հոգի գտնվում են կյանքին վտանգ սպառնացող վիճակում»։

BMF հեռուստաալիքի տվյալներով՝ փրկարարներին դեռ չի հաջողվել գտնել ևս մեկ տուժածի, որը, հնարավոր է, մնացել է տան փլատակներում: Ավելի վաղ հաղորդվում էր երկու կորածների մասին, բայց նրանցից մեկին ավելի ուշ գտել են հիվանդանոցում:

Շենքում գտնվում էր դիզայնի դպրոց, ինչպես նաև Կաթոլիկ կրթական համակարգի կենտրոնակայանը: Ըստ ականատեսների՝ պայթյունից առաջ գազի ուժեղ հոտ է տարածվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս