
Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհը որոշ ժամանակ փակ կլինի

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+200-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ հունիսի 21-ին ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, նշելով, որ այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։