Բաժիններ՝

Մեզ բարդ խաղ է սպասվում, նույնքան բարդ, որքան Ուելսի դեմ էր. Հրանտ-Լեոն Ռանոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Լատվիայի դեմ խաղից լավ հանդիպման ակնկալիքներ ունի:

Լրագրողների հետ զրույցում Ռանոսը խոսեց Հայաստանի հավաքականի հարմարվելու մասին` ընդգծելով, որ ազգային թիմի կազմում իրեն օգնում են թիմակիցները, մարզիկները, քանի որ չի տիրապետում հայերենին:

«Իհարկե, շատ երջանիկ եմ երկու գնդակների համար և ուրախ եմ հաղթանակի համար, քանի որ շատ բարդ էր խաղալ Ուելսի դեմ»,-,ասաց նա:

Հարձակվողի կարծիքով՝ բարդ հանդիպում է լինելու նաև Լատվիայի դեմ:

«Մեզ բարդ խաղ է սպասվում, նույնքան բարդ, որքան Ուելսի դեմ էր: Վերլուծել ենք նրանց, պատրաստվել ենք այդ խաղին»,- նշեց նա:

Ռանոսի գնահատմամբ` ինքը թիմի յուրաքանչյուր անդամի հետ լավ փոխհարաբերություններ ունի, բայց գուցե առանձնակի լավ հասկանում է Էդուարդ Սպերցյանին:

Եվրո-2024 ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Լատվիային: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս