
Բարի կատվին օդանավակայանում աշխատանքի են ընդունել

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի օդանավակայանում սև ու սպիտակ կատուն սկսել է աշխատել որպես մարդկանց սթրեսից դուրս բերող կենդանի: Այս մասին հայտնում է New York Post-ը։
14-ամյա Դյուկ Էլինգթոն Մորիսը ժամանակին անօթևան է եղել: 2010 թվականին նրան քաղցած են գտել քաղաքի փողոցներում այլ թափառող կատուների մեջ և տեղափոխել ապաստարան։ Այնտեղ հինգ տարեկան մի աղջիկ ուշադրություն է դարձրել նրա վրա և համոզել ծնողներին, որ կատվին տանեն իր մոտ։
Կենդանին անվանակոչվել է հայտնի ջազ երաժիշտ Դյուկ Էլինգթոնի պատվին։ Կատվի տերերին հաճելիորեն զարմացրել է նրա հանգիստ ու բարի վիճակը։ Նրանք հավաստագրել են Դյուկին որպես հոգեթերապիայի ընտանի կենդանի: Այս դերում կատուն տասը տարի այցելում էր քաղաքի հիվանդանոցներ, իսկ վերջերս նրան աշխատանքի են ընդունել օդանավակայանում:
Այժմ նա կօգնի օդային ուղևորներին հաղթահարել ճանապարհորդության հետ կապված սթրեսը: Դյուկից բացի թիմում կան մի քանի շներ, Ալեքս Մեծ անունով նապաստակ և Լիլու անունով խոզ: Բուժող կենդանիները շրջում են օդանավակայանի տերմինալներով՝ կրելով «Pet me» ժիլետներ՝ անհանգիստ ճանապարհորդներին հանգստացնելու համար:
Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և վերսկսվել է 2021 թվականին՝ COVID-ի համաճարակի պատճառով 20 ամիս դադարից հետո։