![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրոպան ամբողջովին կախված է ԱՄՆ-ի էներգետիկ ռեսուրսներից. «Ռոսնեֆտ»-ի ղեկավար
![](https://168.am/wp-content/uploads/2023/06/1113510.jpg)
«Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը հայտարարել է, որ Եվրոպայի դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը լիակատար կերպով ձախողվել է, քանի որ Եվրոպան այժմ ամբողջովին կախված է ԱՄՆ-ի էներգետիկ ռեսուրսներից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
«Ռուսական գազի մերժման և այլ աղբյուրների բացակայության արդյունքում Եվրոպայի էներգետիկ համակարգն այժմ լիակատար կախվածություն ունի ամերիկյան էներգակիրների մատակարարումներից: Փաստորեն, գազի մատակարարման աղբյուրների եվրոպական դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը լիովին ձախողվել է»,- ասել է Սեչինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, որը տեղի է ունենում հունիսի 14-17-ը։