Փաշինյանն էրդողանի և մյուս հյուրերի հետ կայցելի՞ Աթաթուրքի դամբարան

Մայիսի 28-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 52,18%-ով իր մրցակցին՝ ընդդիմության ընդհանուր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին հաղթելուց հետո, այսօր Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության հանդիսավոր արարողությունն է։

Արարողությանը ներկա են լինելու հյուրեր  78 երկրներից։ Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Էրդողանի երդմնակալությանը, մասնավորապես, մասնակցելու են 21 պետությունների ղեկավարներ և 13 վարչապետներ, խորհրդարանների ներկայացուցիչներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ի թիվս այլ հյուրերի, Անկարայում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Ռուսաստանից՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Էրդողանը երդմնակալությունից հետո պետք է այցելի Անիթքաբիր, որն Անկարայում է, Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը։

Նախագահական համալիրում արարողությունները սկսվել են 17:00-ին, որին կհաջորդի գալա-ընթրիք գլխավոր հյուրերի հետ Չանքայա պալատում, ժամը 19։00-ին: Սպասվում է, որ նա ճաշից հետո կհայտարարի իր կառավարության կազմը:

Երդմնակալության արարողության նման «երթուղին» կարծես ավանդույթ է դարձել Էրդողանի համար, ով 2018 թվականին ևս Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի հատուկ նիստում երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո մեկնել էր Անիթքաբիր, ծաղկեպսակ էր զետեղել և գրառում արել պատվավոր հյուրերի մատյանում: Անիթքաբիրում էլ Էրդողանը հանդես էր եկել կարճ ելույթով: Նա, մասնավորապես, ասել էր, որ իբրև նախագահական համակարգի առաջին նախագահ՝ խոստանում է «ամրապնդել ժողովրդի միասնությունն ու եղբայրությունը, մեծացնել ու բարձրացնել երկիրը»:

Ուշագրավն այն է, որ Թուրքիա է մեկնել նաև Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու  Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։

Փաշինյանի թուրքական այցի օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ, հայտնի չէ՝ սպասվո՞ւմ է արդյոք հանդիպում Էրդողանի կամ այլ պաշտոնյաների հետ, հայտնի չէ նաև, թե Նիկոլ Փաշինյանը կլինի՞ այն հյուրերի շարքում, որոնք ևս Էրդողանի հետ կմեկնեն Անիթքաբիր՝ հարգանքի տուրք մատուցելու Աթաթուրքի դամբարանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930