Բաժիններ՝

Եգիպտոսում պահանջել են արգելել Կլեոպատրայի մասին Netflix-ի ֆիլմը

Եգիպտոսի գլխավոր դատախազություն բողոք է ներկայացվել՝ պահանջելով արգելել Netflix-ի՝ Կլեոպատրա թագուհու մասին վավերագրական ֆիլմը՝ գլխավոր հերոսուհու սխալ ներկայացման պատճառով: Այս մասին հայտնում է El-Watan թերթը՝ վկայակոչելով փաստաթուղթը։

Բողոքի հեղինակ, երկրի մշակույթի նախարարի իրավախորհրդատու Էսսամ Ռեֆաաթը նշում է, որ ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել առանց գեղարվեստական գաղափարի և դրա իրականացման եղանակի համաձայնեցման Եգիպտոսի հնությունների ու մշակույթի նախարարության հետ։

Պաշտոնյան նաև ընդգծել է, որ Netflix-ը խեղաթյուրել է հայտնի պատմական պատկերը՝ ստեղծելով «պատմական ֆեյք»։ Դրա պատճառով Ռեֆաաթը պահանջել է ֆիլմը հանել սթրիմինգային հարթակից և ընդմիշտ արգելել։

Նա նաև ընդգծել է, որ կինոնախագծի հեղինակները պետք է դիմեին հնագիտության և մարդաբանության ոլորտի մասնագետներին՝ Կլեոպատրայի ճիշտ կերպարը ստեղծելու համար։

Եգիպտոսի թագուհու մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է մայիսի 10-ին Netflix-ում: Բայց ապրիլին թրեյլերի թողարկումից հետո ֆիլմը բուռն քննադատվել է. եգիպտոսցիներն ակտիվորեն արտահայտում էին իրենց դժգոհությունը սոցիալական ցանցերում։ Եգիպտոսը կոչ է անում արգելել Կլեոպատրայի մասին Netflix-ի ֆիլմը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս