Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 4 ամսում աճել է 12.2%-ով
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 12.2 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.4 տոկոսով:
Շինարարության ծավալը 2023-ի 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 16.8 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-ապրիլին 2022-ի հունվար-ապրիլի նկատմամբ ավելացումը կազմել է 23.2 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 22.2 տոկոսով:
2023 թվականի առաջին 4 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2 տոկոսով: Իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվար-ապրիլին 2022-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել է 1.1 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազումը կազմել է 3.3 տոկոս:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-ապրիլի նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 99.4 տոկոս: Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին 4 ամիսների նկատմամբ արտահանումն աճել է 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 93.9 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 391.38 դրամ:
ԼԵՎՈՆ ՍԵՅՐԱՆՅԱՆ