Պարեկին կաշառք տալու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Մայրաքաղաքի պարեկները մայիսի լույս 24-ի գիշերը ծառայություն էին իրականացնում Երևանի Շենգավիթ վարչական տարածքում:
Կեսգիշերին Բագրատունյաց պողոտայում նրանք կանգնեցնում են «Հունդաի» մակնիշի մի մեքենա: Ստուգմամբ պարզվում է, որ Գավառ քաղաքի բնակիչ, 42-ամյա վարորդը սթափ չէ: Արձանագրություն կազմելու ընթացքում փաստաթղթի հետ վարորդը տալիս է նաև փող:
Կաշառք տալու կասկածանքով նա ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: