Բաժիններ՝

Բորիս Օ.-ն հետախուզվում էր պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 23-ին, ժամը 23.20-ին, Իջևանի բաժին է ներկայացել 35-ամյա Բորիս Օ.-ն, որը մայիսի 19-ից Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Խափանման միջոցը՝ կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս