Բաժիններ՝

Գուցե Արցախը շատերի համար ընդհամենը դատարկ հողակտոր է, իսկ մեզ համար աշխարհի ամենասուրբ հողը, որի համար իմ եղբայրը զոհաբերեց իր կյանքը…

44 -օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի քույրը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ եղբայրը, Հայկս առաջին անգամ տեսավ Արցախը կյանքում, առաջին ու վերջին: Պատերազմի օրերին գրված հաղորդագրություններն է մայրիկիս: Թե այս ժամ ինչ էր կատարվում մեր հոգում, բառերով չեմ կարող նկարագրել, միայն հիշում եմ, որ իրեն խնդրում էինք ողջ մնալ: Հայկը այս վայրկյանների ընթացքում կարող էր զոհվել, թշնամին ընդհամենը մի քանի քայլ էր իրենից հեռու. բայց Հայկը չէր վախենում իր կյանքի համար, գոռում ու լացում էր, որովհետև Արցախի գյուղերից մեկն էր թողնում իր հետևում….

Այն գյուղը, որն ընդհամենը մի քանի ժամ էր տեսել, որտեղ արդեն կենդանի շունչ էլ չէր մնացել…Գյուղ, որտեղ սոված լինելով հանդերձ կենդանի հավերին չէր մորթում, որովհետև խղճում էր… չէ, որ կենդանի էին..

Իմ հերոս եղբայրը, ով արդեն մանսակցել ու հաղթել էր հուլիսյան մարտերում , ամոթ էր զգում… իմ հերոսը ամաչում էր.., թեև ամաչելու պատճառ ամենևին էլ չուներ….

Գուցե Արցախը շատերի համար հիմա ընդհամենը դատարկ հողակտոր է, դատարկված գյուղերի տարածք…իսկ մեզ համար աշխարհի ամենասուրբ հողը, որի համար իմ եղբայրը զոհաբերեց իր կյանքը…

Իմ Հայկ Արցախի սրտում, Արցախը սրտում

Որքան էլ փորձեք զրոյացնել Արցախն , Արցախի ու Հայաստանի համար տված այս պայքարը, կյանքերը , զոհողություններն ու հերոսությունները, չի ստացվելու»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս