Բաժիններ՝

Հետախուզվող 29-ամյա Տիգրան Հ.-ն հայտնաբերվել է Ալավերդի քաղաքում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության, Թումանյանի բաժնի և ՊԾ ծառայողների համատեղ իրականացրած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 18-ին, ժամը 00.45-ին, Ալավերդի քաղաքի Սանահին Կայարան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և Թումանյանի բաժին է տեղափոխվել 29-ամյա Տիգրան Հ.-ն: Նա 2021 թ. նոյեմբերի 22-ից ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 1-ին կետի, 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 7-րդ կետի և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Ձերբակալման ժամանակ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով՝ ընդհանուր 16 սմ երկարությամբ և 6,8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Խափանման միջոցը՝ կալանքը:

Տիգրան Հ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է վարույթն իրականացնող մարմնին:

Քրեական վարույթը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս