Բաժիններ՝

Պետական գույքի մասնավորեցման արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 607 020.09 հազար դրամ. Առնակ Ավետիսյան

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվության նախագծին:

Ինչպես հայտնում են ԱԺ-ից՝ հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:

Հաշվետվության նպատակն է տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2022 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը` հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացի վերաբերյալ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845,281.16 հազար դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները` 826,215.15 հազար դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները` 19,066.01 հազար դրամ: Սեփականաշնորհման հաշվին պետական բյուջե մուտքագրվել է 607,020.09 հազար դրամ, իսկ համայնքների բյուջեներ՝ 238,261.07 հազար դրամ:

Նշվել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում դասական աճուրդով վաճառվել են մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 55 անվանումով պետական միջոցները, իսկ ուղղակի վաճառքով` մեկ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

Ըստ Առնակ Ավետիսյանի` «Հերհեր» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերություններն ընդգրկվել են մասնավորեցման ծրագրում: Վերջինում կատարված աուդիտի արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ երկու ընկերություններում էլ իրականացվում են մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ: «Մեր քաղաքականությունն այն է, որ կազմակերպությունները ներկայացվեն մասնավորեցման առողջ վիճակում և ներդրումների համար լինեն գրավիչ»,-ասել է Առնակ Ավետիսյանը:

Նա պատասխանել է պատգամավորների` մասնավորեցման խնդիրների վերաբերյալ հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս