ԵՄ դիտորդները Սոթքում չեն եղել, նրանք ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում․ Անդրեա Վիկտորին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը համոզված է՝ ԵՄ առաքելությունը Հայաստանում արդեն բավականին տպավորիչ գործ է անում:

«Դեռ ամբողջ թափով չեն գործում, դեռ շարունակում են ընդլայնվել և սերտորեն համագործակցում են ՀՀ իշխանությունների հետ,- Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի  ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ հավելելով,- Սա մի որոշում է, որ կայացվել է վարչապետ Փաշինյանի կողմից, և ես միայն կարող եմ գնահատել նրա խիզախությունը և հանձնառությունը՝ այս առաքելությունը ապահովել ՀՀ-ում  բազմաթիվ քննադատող ձայների առկայության պարագայում»:

Դիտարկմանը, որ մինչ օրս ԵՄ դիտորդների կողմից որևէ հաշվետվություն չի եղել հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիաների վերաբերյալ, Անդրեա Վիկտորինն արձագանքեց՝ հաշվետվությունները Հայաստանին չեն ներկայացվում, ոչ էլ Ադրբեջանին, այլ հաղորդում են Բրյուսել:

«Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած դաժանություններին, եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել, բայց սահմանին բավականին զգալի երկայնքով ներկա են, և կա նաև վերակարգ շաբաթական կտրվածքով իրականացվող:

Կարդացեք նաև

Այսինքն՝ նրանք ցանկություն չունեն հայտնվել այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում. նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով կարող են հայտնվել ինչ-որ կետում, որտեղ մի բան տեղի է ունենում,- մանրամասնեց Վիկտորինը՝ նկատելով, որ հայկական կողմն է պատասխանատու դիտորդների անվտանգության ապահովման համար,- Այսինքն՝ կարող է լինել իրավիճակ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ, բայց գնացել են, գնահատական տվել և դա ուղարկել Բրյուսել»:

Տեսանյութեր

Լրահոս