Թուրքիայում արդեն նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար փակվել են ընտրատեղամասերը
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունների համար արդեն փակվել են ընտրատեղամասերը։ Այս մասին հայտնել է РИА Новости-ն։
Քաղաքացիներն 9 ժամվա ընթացքում (8:00-ից 17:00-ն) ընտրել են նախագահին, ով ղեկավարելու է երկիրը առաջիկա հինգ տարիներին, խորհրդարանի 600 պատգամավորի։
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ 81 մարզերում տեղադրվել է ավելի քան 190 հազար քվեատուփ։ Ընտրելու իրավունք ունի Թուրքիայի 60 միլիոն 721 հազար 475 բնակիչ, որոնց մեծ մասը կանայք են՝ ավելի քան 30,7 միլիոն։ Արտասահմանյան ընտրատեղամասերում քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 27-ից մայիսի 9-ը, որին մասնակցել է ավելի քան 1,8 մլն քաղաքացի։
Նախագահի թեկնածուները երեքն են՝ գործող նախագահ 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը միակ թեկնածուն է Հանրապետական դաշինքից, 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ընդդիմադիր Ժողովրդական դաշինքից, իսկ 55-ամյա Սինան Օգան՝ «Աթա» դաշինքից։ Չորրորդ թեկնածուն՝ «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն հանել է իր թեկնածությունը ընտրություններից 3 օր առաջ։
Հանձնաժողովը խոստացել է նախնական արդյունքները հայտարարել գիշերը։ Եզրափակիչը պետք է հրապարակվի մայիսի 19-ին պաշտոնական տեղեկագրում։
Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների 50 տոկոսը, ապա կանցկացվի 2-րդ փուլ։ Այն նախատեսված է մայիսի 28-ին։