Բաժիններ՝

G7 և Եվրամիությունն արգելելու են ռուսաստանյան գազի արտահանման վերսկսումը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրները և Եվրամիությունն արգելք են դնելու ռուսաստանյան գազի արտահանման վրա այն երթուղիներով, որոնցով Մոսկվան կրճատել է մատակարարումը, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով բանակցություններին մասնակցող պաշտոնական անձանց։

Որոշումը, որ վերջնականապես կընդունվի G7 երկրների կողմից ուրբաթ սկսվող Հիրոսիմայի գագաթնաժողովում, կանխելու է ռուսաստանյան խողովակաշարային գազի արտահանման վերսկսումն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լեհաստանն ու Գերմանիան, դեպի ուր Մոսկվան դադարեցրել է մատակարարումներն անցյալ տարի, գրում է թերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031