Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է մեկ մարդ
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ին ժամը 10:40-ին ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1987 թ.) և «Honda» (վարորդ՝ Հ. Վ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: