Բաժիններ՝

Ճապոնիայում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, կան փլուզումներ

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում և դրա հարակից տարածքներում 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: 2 շենք փլուզվել է: Ըստ նախնական տվյալների՝ մեկ մարդ մահացել է սանդուղքից ընկնելու հետևանքով: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ցերեկը ժամը 2:42-ին: Օջախը գտնվել է Իսիկավայի Նոտո թերակղզում, 12 կմ խորության վրա: Ցունամիի վտանգ չկա, այնուամենայնիվ, Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հաղորդել է, որ մերձափնյա շրջաններում ծովի մակարդակը կարող է փոխվել:

Սուզու քաղաքում մի տղամարդ ընկել է սանդուղքից և սրտի կաթված ստացել: Քաղաքում նաև երկու շենք է փլուզվել, որոնց փլատակներում կարող է մեկական մարդ լինել:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հաղորդել է, որ երկրաշարժի հատվածում շուրջ մեկ շաբաթ կարող են կրկին ցնցումներ գրանցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս