Բաժիններ՝

Պարսից ծոցի երկրները քննարկում են միասնական այցագրային տարածքի ստեղծման հարցը

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Կատարը, Բահրեյնը, Քուվեյթը և Օմանը, որոնք Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամներ են, քննարկում են Շենգենյան գոտու օրինակով միասնական այցագրային տարածքի ստեղծման հարցը: Այդ մասին հայտնել է Arabian Business պարբերականը:

Մասնավորապես, Բահրեյնի զբոսաշրջության նախարար Ֆաթիմա ալ Սայրաֆին, ԱՄԷ-ի էկոնոմիկայի փոխնախարար Աբդուլլա ալ Սալեհը և Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության վարչության տնօրեն Ֆահդ Համիդադդինը բանակցություններ են վարել Դուբայում անցկացվող Arabian Travel Market ցուցահանդեսի շրջանակներում: Հանդիպման մասնակիցները խոսել են Համագործակցության խորհրդի երկրներում կիրառվող այցագրային կանոնների միասնականացման անհրաժեշտության մասին։

Սաուդյան Արաբիայի ներկայացուցչի խոսքով՝ ավելի ու ավելի է տարածվում այն գաղափարը, որ Պարսից ծոցի տարածաշրջանի համար շենգենյան տիպի այցագիրը կարող է վիթխարի օգուտ բերել։

«Պարսից ծոցի երկրներով ճանապարհորդության հասանելիությունը դրականորեն կանդրադառնա զբոսաշրջության ճյուղի զարգացման վրա, իսկ ճանապարհորդը սահմանները հատելիս ստիպված չի լինի հանդիպել սահմանափակումների», – ասել է Համիդադդինը։

Arabian Business-ը հիշեցնում է, որ զբոսաշրջային հոսքի համատեղ կառավարման առաջին փորձը ձեռք է բերվել Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։ Սաուդյան Արաբիան, օրինակ, տրամադրել է 60 օր գործող այցագրեր Hayya քարտ ունեցողներին, որը պետք է ձևակերպեին մարզասերներն ու մրցաշարի պաշտոնատար անձինք:

2023 թվականի ապրիլին Կատարն սկսել է զբոսաշրջային այցագրերի տրամադրումը Hayya հարթակի միջոցով, որն ի սկզբանե օգտագործվում էր միայն մարզասերի քարտի ձևակերպման համար։ Ընդ որում, այն ճանապարհորդները, որոնք Կատար են ժամանում Սաուդյան Արաբիայի հետ ցամաքային սահմանով, կարող են նախապես գրանցվել կայքում՝ սահմանային հսկողությունն արագացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031