Բաժիններ՝

Անի Ապրահամյանը հեռանում է. Երևանի ֆիզիկայի ինստիտուտը նոր տնօրեն ունի

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամում ապրիլի 28-ին կայացել է թափուր պաշտոնի համալրման կառավարիչ-տնօրենի բաց մրցույթ:

Մրցույթին մասնակցել է 3 հոգի և 168.am-ի տեղեկություններով՝ կառավարիչ-տնօրեն է ընտրվել Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտության գծով նախկին փոխտնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գևորգ Քառյանը:

Նշեք, որ ինստիտուտը 2018թ. ապրիլի 28-ից ղեկավարում էր Նոտր Դամի համալսարանի (ԱՄՆ, Ինդիանա) ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր Անի Ապրահամյանը: Նա համանախագահում է ԱՄՆ-ի ազգային ակադեմիաների էլեկտրոնային իոնային կոլայդերի (Electron Ion Collider) հանձնաժողովը, Մաքուր և կիրառական ֆիզիկայի միջազգային միության (IUPAP) միջուկային գիտության կոմիտեի և նույն միության տարրական և տեխնոլոգիաների կազմակերպության (Sanford Underground Laboratory) խորհրդի, ինչպես նաև միջուկային ֆիզիկայի ոլորտում գործող բազմաթիվ այլ գիտական հանձնաժողովների անդամ է։ 200-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է:

Տեսանյութեր

Լրահոս