Բաժիններ՝

ԱՄՆ-ում փոշեփոթորկի պատճառով շղթայական ավտովթարներ են եղել. կա 6 զոհ

ԱՄՆ-ի Իլլինոյսի նահանգում փոթորիկը փոշու ամպեր է բարձրացրել և տասնյակ ավտովթարների պատճառ դարձել, որոնց հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Ոստիկանության տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների են ենթարկվել 40-ից 60 ավտոմեքենաներ և մի քանի քարշակներ, որոնցից երկուսը այրվել են։

«Առնվազն վեց մարդ է զոհվել, բոլորը դեպի հյուսիս տանող ճանապարհներին, իսկ ավելի քան 30 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց», – նշել են իրավապահները:

Վթարների պատճառը եղել է սաստիկ քամին, որը փոշի է բարձրացրել գյուղատնտեսական հողատարածություններից և հանգեցրել զրոյական տեսանելիության։

«Միակ բանը, որ կարող էինք լսել, երբ մեզ հարվածեցին, այն էր, որ մեր հետևում մեկը մյուսի հետևից մեքենաներ էին բախվում իրար», – ասել է Թոմ Թոմասը, որը մեկնում էր դեպի Սենթ Լյուիս:

Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ փոթորկի ժամանակ քամու արագությունը տատանվել է ժամում 56-ից մինչև 74 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս