Սա հիշատակի օր է,ռեժիմի զոհերի հիշատակի օրը. այս 5 տարիները անվերջ անկման տարիներ էին. Ռուբեն Մելիքյան
«Ես չեմ կարծում, թե մեր հասարակության մեջ կա քաղաքացի, որի մոտ այսօր տոնական տրամադրություն լինի,- «Սպանված քաղաքացու օրը» խորագրով հիշատակ-հավաքի ժամանակ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանությունների կողմից տոն հռչակված «Քաղաքացու օրվա»-ն՝ նշեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հիշեցնելով,- Մինչև ադրբեջանաթուրքական հեղափոխությունը, մեր տոնացույցում գոյություն չուներ այսպիսի հիմարություն, սակայն, փոխարենը՝ կային իրական տոներ. կար մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման օրը, մայիսի 9-ը, հուլիսի 5-ը, սեպտեմբերի 21-ը: Պետությունն իր քաղաքացիների հետ իրապես տոն էր նշում հաղթանակի ու միասնության խորհրդով:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողովի ժամանակ, Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի մասին Միացյալ Նահանգներից առցանց խոսեց նաև ամերիկահայ գրող, ջարդերի ականատես, աստվածաբան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը, ով Բաքվում տեղի ունեցած ջարդերի ժամանակ կարողացել է փրկվել ընտանիքի հետ։
«Այս, այսպես կոչված, «Քաղաքացու տոնը», Նիկոլ Փաշինյանի չգոյության առաջին վայրկյաններից վերանալու է»,- Ազգային ժողովի դիմաց «Սպանված քաղաքացու օրը» խորագրով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
Ջուջևանում Նիկոլ Փաշինյանը տեղացիների հետ զրույցում խոստացել է կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգել գյուղի այգին, հանգստի համար ստեղծվել հարմարավետ պայմաններ:
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
«Սպանված քաղաքացու օրը»՝ հիշատակի հավաք ԱԺ մոտ. ՈւՂԻՂ
«Այս իշխանությունն իրենց հագով չէ, այս կոստյումն իրենց հագով չէ. դրա համար էլ այս օրին ենք: Այս իշխանությունը նաև ցույց տվեց, որ Օքսֆորդում, Հարվարդում, Պոլսում ուսանելը դեռևս նշան չէ, որ նրանք պատրաստ են գործին:
Հաշվի առնելով այն, որ մոտ երկու շաբաթ անց՝ մայիսի 14-ին Թուրքիայում սպասվում են նախագահի և խորհրդարանական ընտրություններ, հենց այս օրերին փառատոնի կազմակերպումը պատահական չէ։
Հայ փախստականների ձայնը, նրանց սպասումներն ու պահանջերը լսելի դարձնելու նպատակով ապրիլի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» համաժողովը:
Ապրիլի 29-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին։
Հենց այս քաղաքացիների օրն է նշում Նիկոլ Փաշինյանը
Արդեն երկրորդ օրն է՝ Արցախի Հանրապետությունում երիտասարդների նախաձեռնությամբ մեկնարկել է «Ոչ՝ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» ստորագրահավաք-շարժումը, որի նպատակն է՝ վերջ դնել Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության էթնիկ զտմանն ու ցեղասպանական քաղաքականությանը, որին արցախահայությունը ենթարկվում է 44-օրյա պատերազմից հետո։
Մի խումբ փախստականներ և նրանց խնդիրներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներ ապրիլի 29-ին ծաղիկներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Սումգայիթի զոհերին նվիրված հուշարձանի մոտ:
Պատմությունը ոչ միայն իրեն չէ, որ չի ներելու սրա համար, այլ նաև մեզ բոլորիս…
Եվս 38 մարդ անհետ կորած է համարվում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գլոբալ խաբեության, հանրային ինքնախաբեության, արժեքային ինքնասպանության օրը Հայաստանում կոչվում է Քաղաքացու օր, երբ նվաստացման մեջ քեզ հպարտ ես զգում»։
Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Այցի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակված է խորհրդարանի կայքում։
Յունիբանկը դարձել է Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի (Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ) անդամ: Այն հնարավորություն կտա բանկին իր մասնակցությունն ունենալ Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ-ի անդամների միջև գործարար կապերի ամրապնդմնանն ու զարգացմանը: Համագործակցության շրջանակում Յունիբանկը մտադիր է իրականացնել նոր նախագծեր՝ ընդլայնելով հարաբերությունները ֆրանսահայ գործարար համայնքի և Հայաստանում ֆրանսիական ընկերությունների հետ:
Խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ադրբեջանական կողմի բանակցությունների արդյունքում մեքենաների շարժը թույլատրվել է և նրանք շարժվել են դեպի Ստեփանակերտ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս իրավիճակն անընդունելի է, քանզի ԼՂ բնակչության համար հղի է տնտեսական եւ մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով»,- երեկ Երեւանում ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան՝ հիշեցնելով Արդարադատության միջազգային դատարանի վճիռը․ «Որոշումը պարտադիր է բոլորի համար եւ պետք է հարգվի։
Մեծ առումով, «բնապահպանները» շարունակում են ծառայությունը, ուղղակի իրենց իրական` զինվորական համազգեստով ու զենքով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթն իր նախորդ հրապարակումներում տեղեկացրել էր, որ իշխող ուժը սեփական վարկանիշը փրկելու նպատակով դիմել է մարզային «շրջագայությունների» օգնությանը, այն է՝ Նիկոլ Փաշինյանը մարզային այցերի է գործուղել թիմի ներկայացուցիչներին։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, ներկայացրեց, թե ինչ է կատարվում այն գործով, որով անցնում է նաեւ ինքը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ապրիլի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված՝ խարդախության հատկանիշներով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը, աշխատում էր Aspar Boutique Hotel-ում։ Նրան ակցիայից հետո ազատել են աշխատանքից։ Սամվելը պատմել էր, թե ինչպես է տնօրենն իրեն կշտամբել, թե քո ակցիան իմ բիզնեսին վնասում է։ Այդ հյուրանոցի տեղում անցյալում արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հայրական տունն էր։ Հյուրանոցը բացվել է 22-ի վերջին՝ Սայաթ-Նովայի 38 հասցեում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջիկայում այց չի նախատեսում Արցախ: Այսպիսով, Արցախն արդեն 5 ամիս է՝ շրջափակման մեջ է. միայն երեկ հայտարարեցին, թե անցակետը դրել են, միջանցքը մտադիր են բացել: Դեռեւս 2020թ.-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել էր Հայաստանն Արցախին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ արդեն ապրիլի 12-ից ամբողջական շրջափակման է ենթարկել Արցախը՝ փակելով նաեւ Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անկախ պետականության վերականգնումից ի վեր, վերջին 32 տարվա մեջ Հայաստանին, Արցախին, ՀՀ ու ԱՀ քաղաքացիներին ամենից շատ կորուստներ, մահեր, ավերներ պատճառած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նորից կնշի փողոցային իշխանազավթման 5-րդ տարելիցը: Ինչպես հայտնի է, դեռևս «ամբոխները հեղափոխված» օրերին՝ իշխանափոխություն-իշխանազավթմանն անմիջապես հաջորդած շրջանում «քաղաքացու օր» սահմանեցին: Տոն, այսպես ասած: Առաջին անգամ այն նշվեց 2019 թ. ապրիլին, հատկանշական, կարելի է ասել՝ բնութագրական մակարդակով, իհարկե:
Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: