
Ալիևն Էրդողանի հրավերով Ստամբուլում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ապրիլի 29-ին աշխատանքային այցով ժամանել է Ստամբուլ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Trend» գործակալությունը։
Ալիևին և նրա տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը։
Այցի օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։