Բաժիններ՝

Բայդենը մտադիր է այցելել ՆԱՏՕ-ի անդամ դարձած Ֆինլանդիա․ NBC

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դիտարկում է վերջերս ՆԱՏՕ-ի անդամ դարձած Ֆինլանդիա այցելելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ ընդգծելով, որ այցը կարող է տեղի ունենալ հուլիսին։

NBC-ի աղբյուրները հայտնել են, որ այցը իր բնույթով միտված է լինելու ցույց տալ նախագահի դրական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Ենթադրվում է, որ այցի նպատակը լինելու է ոչ թե երկկողմ հանդիպումը, այլ մի քանի երկրների գագաթնաժողովը։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը հրաժարվել է մեկնաբանել լուրերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930