ԿԽՄԿ-ի միջնորդությամբ 12 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ Արցախից 12 անձ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Այս մասին հայտնեցին Արցախի առողջապահության նախարարությունից։

Պետական պատվերի շրջանակներում ՀՀ բուժում ստանալու համար ուղեգրված 6 բուժառու ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։

«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 365 հիվանդ։

Տեսանյութեր

Լրահոս