Նիկոլը ՀՀ-ում, Ալիևը՝ Արցախում ձեր դուխն են ուզում կոտրել. Ալեն Ղևոնդյան

Ալեն Ղևոնդյանը գրում է. «Ես երբեք նման բան չեմ ասել, բայց դե էդ օրն էլ եկավ ու աչքիս նոր փուլ ենք մտնում նաև անհատապես:

Ուրեմն դիմում եմ Արցախում բնակվող մեր եղբայրներին ու քույրերին, Ադրբեջանը գնում է «վա բանկ», ժամանակի հարց ու խնդիր ունեն, (չխորանամ գեպոլիտիկ ռասկլադ է, երկար բարակ գրելու բան է), ձեր շրջանում պանիկա են տարածելու, սպառնան, ամեն ու հնարավոր բոլոր գործիքները օգտագործելու են՝ անձնագրի թեմա, լիարժեք բլոկադայի թեմա ու մնացյալը:

Եթե Ձեր կամքն ու հավատքը անկոտրում է, պայքարի մոտիվացիան անսասան, ուրմեն ոչ միայն ապրելու ենք մեր հայրենի հողում, այլ ուրիշ կարգավիճակում, քան հիմա:

Պարզ ասեմ. ՀՀ ղեկավարությունը ձեզանից ձեռք է քաշել: Սա մայրաքաղաքներում իր՝ անձնական ու ընտանիքի անվտանգության երաշխիքներ մուրալու պրոցեսում է: Նախկին երաշխիքները ջրվել են:

Բոռզի եղեք, դա խազ պետք է տեր լինել եղած հողին, հավատացնում եմ, կտրուկ է իրավիճակը փոխվելու, շատ կտրուկ:
Իրավիճակը առաջնահերթ գեոպոլիտիկ է:

1980-ականների վերջին մենք ավել վատ վիճակներում ենք եղել, բայց դա արդյո՞ք մեզ ու հատկապես ձեզ կոտրե՞լ է. ՈՉ:

Դուք գիտեք, ես պաթոսը համարում եմ ազգային անվտանգության սպառնալիք, էս գրառումը կապ չունի պաթոսի հետ. այսօր նյարդերի ու դուխի կռիվ է:
Նիկոլը ՀՀ-ում, Ալիևը՝ Արցախում ձեր դուխն են ուզում կոտրել:

Շատ կոշտ հեռու ուղարկեք:
Հավատացնում եմ ձեզ, դու հենց էս օր եք պետություն դառնում, ավելի պետություն, քանի ամեն տիպի կոմպրոմիսների պատրաստ Էրդողողանի հարճ նիկոլապետությունը:

Ի դեպ, Էրդողանը կարող է և չընտրվել, իսկ դա նշանակում է, նոր ռասկլադը ռեգիոնում ու Արցախի ու ՀՀ-ի շուրջ կարող է փոփոխվել:

Կամք է պետք, որ ապացուցենք ամենիքին, որ չուլը մեր արժեքները չի կարող ոչնչացնել:
ՀՀ-ի փրկությունը գալու է Արցախից:
Սա էլ ՀՀ քաղ. էլիտաներ կոչվածների նշույլներին, որ հասկանան՝ օրը գալու է, ու պետք է ամեն ձև ու գործիքով պատրաստ լինել գնալու մինչև վերջ:

Սա ռացիոնալ ու ռեալիստական տեքստ է, ռեալպոլիտիկի բոլոր ավանդույթներով: Ակնհայտ է, որ մեզ ցեղասպանելու են, ուստի առաջինը ոգին է ու ներուժի կուտակումը, տեղերում ու համատարած դիմադրությունը:

Էս ա: Դա խազ գնալու կամքն ու հավատամքը»։

Տեսանյութեր

Լրահոս