«Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է միջանցքում անցակետ դնելու մասին»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է միջանցքում անցակետ դնելու մասին։

Ահա, թե ինչի համար էր օրերս ՀՀ դե-ֆակտո կապիտուլյանտ վարչապետը երեք օր շարունակ պնդում, որ «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Գրեթե կասկած չունեմ, որ ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ ոչ միայն տեղյակ է եղել, թե ինչ են անում ադրբեջանցիները, այլև լիարժեք տվել է իր համաձայնությունը։

Ադրբեջանի ու Թուրքիայի՝ Հայաստանը նվաճելու հաջորդ քայլերը հայտնի են ու լիարժեք կանխատեսելի։ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչինչ չի անելու։

Մենք կարող ենք կանգնեցնել այս կործանումը, եթե անենք պարզ մեկ քայլ՝ հեռացնենք դե ֆակտո թուրքամետներին։

Սրա համար հանրությունը պետք է ճնշում գործադրի առաջին հերթին ազգային քաղաքական ուժերին` վերջիններիս դրդելով իրական գործողությունների։

Կամ ինքը վերցնի պարտականությունն իր վրա։

Այդ ժամանակ իրավիճակի ելքերը շատ հստակ են լինելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930