
Ջեռոցում պատրաստվող խնձոր ընկույզով և չրով

Բաղադրիչներ
Խնձորի – 4 հատ
Ծիրանի չիր – 2 հատ
Սալորաչիր – 2 հատ
Չամիչ – 2 ճ/գ
Նուշ – 1 ճ/գ
Ընկույզ – 1 ճ/գ

almond,walnut and cashew
Դարչին
Մեղր
Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
Չորացրած ծիրանը, չամիչը և սալորաչիրը 15 րոպե թողնել տաք ջրի մեջ, այնուհետև քամել և մանր կտրատել։
Ընկույզն ու նուշը նույնպես մանր կտրատել, ավելացնել դարչինը և բոլորը խառնել իրար։
Խնձորի վերին հատվածը բարակ կտրել, սերմերը հեռացնել և միջուկի մեջ կլոր անցք անել։
Խնձորի կեղևը մի քանի տեղից ծակել ատամի փայտիկով, որպեսզի չվնասվի թխվելու ժամանակ։
Խնձորները լցնել միջուկով, առանձին-առանձին փաթաթել փայլաթիթեղի մեջ այնպես, որ միջուկի վերին հատվածը մնա ազատ։ Դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը և եփել 25 րոպե։
Մատուցելուց առաջ թողենել, որ խնձորները մի փոքր սառչեն, զգուշորեն հեռացնել փայլաթիթեղը և վրան մեղր լցնել։ Վերջում՝ ըստ նախասիրության, կարող եք վրան նաև շաքարի փոշի ցանել։