
Արցախում հոսանքազրկման պատճառով ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 22

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով 2023 թվականի ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Արցախի Հանրապետությունը լրիվությամբ հոսանքազրկվելու հանգամանքը, հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2023 թվականի ապրիլի 22-ը՝ շաբաթ օրը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։