«Կապիտուլյացիա ստորագրած դավաճանի համար այդ մեկը քիչ էր, նա ուզում է ստորագրել երկրորդ կապիտուլյացիան և Արցախը նվիրել Ադրբեջանին». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավաճանի հայտարարությունները մտածելու տեղիք են տալիս։ Նա ասում է` «Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչի ՀՀ»։

Այսինքն, ստացվում է այնպես, որ Նիկոլը բոլորիս աչքի առջև Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս. նա խեղաթյուրում է իրականությունը` Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ։

Արձանագրենք, որ մինչև 2018 թվականը բանակցող հինգ կողմերից հինգն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ և Ֆրանսիա), իսկ 2018 թվականից հետո այս հինգից չորսն են հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա։

Այսինքն, միայն Նիկոլն է կարծում, որ այդ փաստաթուղթը Արցախը հանձնելու համար է։ Կապիտուլյացիա ստորագրած դավաճանի համար այդ մեկը քիչ էր, նա ուզում է ստորագրել երկրորդ կապիտուլյացիան և Արցախը նվիրել Ադրբեջանին։

Նիկոլն ասում է` «Խաղաղությունը հնարավոր է, եթե արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 հազար 800 քկմ տարածքը»։ Սա նշանակում է, որ Նիկոլը ձգտում է խաղաղության առանց Արցախի։ Նա ամեն գնով հրաժարվում է Արցախից, իսկ Արցախից հրաժարվողը կհրաժարվի նաև Հայաստանից։

Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն է. չ՛կա Արցախ, չ՛կա Հայաստան։

Նիկոլն ասում է` «Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ հարց չկա, այն լուծված է, դա 44֊օրյա պատերազմի արդյունքն է»։ Իհարկե Ադրբեջանի համար ԼՂ հարց չի կարող լինել, որովհետև Նիկոլի վարած քաղաքականությունը, նրա խոսքերը, հռետորաբանությունը վկայում են այն բանի մասին, որ նա պատրաստվում է ստորագրել նոր կապիտուլյացիա, որով կհանձնի Արցախը և կփակի Հայոց պատմության վերջին էջը։

Տեսանյութեր

Լրահոս