Չունենք քաղաքապետ և առաջին տեղակալ, Աստված չանի՝ պարոն Հովհաննիսյանին բան պատահի. Իզաբելլա Աբգարյան

«Մեր նախորդ նիստից հետո տեղի ունեցավ քաղաքապետի հրաժարական, և այսօր դե ֆակտո ունենք իրավիճակ, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է: Այն իրականացնում է ժամանակավոր պաշտոնակատար, ով քաղաքապետի առաջին տեղակալն էր: Այսպիսով, մենք չունենք քաղաքապետի առաջին տեղակալ և քաղաքապետ, որոնք մեկը մյուսին, անհարժեշտության դեպքում, կարող էին փոխարինել և նիստ վարել: Նիստ վարելու իրավունք ունի միայն պարոն Հովհաննիսյանը և, Աստված մի արասցե, եթե իր հետ՝ նիստի գալուց առաջ մի բան պատահի, չենք ունենա մարդ, ով իրավունք կունենա այս դալիճում նիստ վարել»,- ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն արձագանքեց՝  ընդգծելով, որ եթե առաջին տեղակալը չի կարող նիստը վարել, ապա ավագանու ամենատարիքով անդամն է վարում:

«Եթե ինքն էլ չլինի՝ հերթով կանցնենք»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս