Բաժիններ՝

Իզաբելլա Յայլյանը Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչները:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեդալների համար մրցեցին 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը:

Պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը միայն երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 87 կգ և դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Յայլյանը երեք մոտեցմամբ նախ գլխավերևում պահեց 105, ապա 109 կգ՝ այս վարժությունում ևս դառնալովբրոնզե մեդալակիր: Երկամարտի 196 կգ արդյունքով Իզաբելլա Յայլյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժության առաջին մոտեցմամբ գլխավերում պահեց 77 կգ, այնուհետ չկարողացավ բարձրացնել, սակայն վերջին մոտեցմամբ բարձրացրեց 80 կգ: Հրում վարժությունում Գրիգորյանը բարձրացրեց միայն 99 կգ: Երկամարտի 179 կգ արդյունքով՝ Գրիգորյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Այս քաշում Եվրոպայի չեմպիոնը Ռումինիայից Անդրեա Կոնտրուտան է, իսկ երկրորդ տեղում՝ Ուկրաինայից Սվիտլանա Սամուլյակը:

Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչումը կրկին նվաճեց Բուլղարիայի ներկայացուցիչ Հրիսկով Ռուսելը, ով երկամարտում գրանցեց 250 կգ արդյունք: Երկրորդ տեղում երկամարտի 249 կգ արդյունքով վրացի Ռամինի Շամիլիշվիլին էր, իսկ եռյակի վերջում Ռումինիայից Վալենտին Ինաչուն (երկամարտ` 245 կգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս