
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ԵԱ-ի նժույգ-թափերի վարժության բրոնզե մեդալակիր է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի վարժության բրոնզե մեդալակիր է:
Թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Դավթյանը հավաքեց 14,266 միավոր և գրավեց 3-րդ տեղը:
Առաջին հորիզոնականում Իռլանդիայի, երկրորդում՝ Բելգիայի ներկայացուցիչներն են:
Ավելի վաղ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության բազմամարտում 4-րդն էր: