Խոստանում եմ այս որոշման տակ ստորագրող քննիչի լուսանկարը տարածել, որ իր երեխաներն ու հարազատները տեսնեն. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այս պահին ոստիկանության Մալաթիայի բաժնում է, ուր գտնվում է Ադրբեջանի դրոշը վառած ու այն դահլիճից հեռացրած ոճաբան Արամ Նիկոլյանը։ Ռուբեն Մելիքյանի տեղեկություններով` Արամ Նիկոլյանին պատրաստվում են մեղադրանք առաջադրել խուլիգանության 3-րդ մասի հատկանիշներով, ինչի համար նախատեսված է ազատազրկում 4-8 տարով։ Իրավապաշտպանը խոստացավ այդ որոշման տակ ստորագրող քննիչի լուսանկարը տարածել, որ վերջինիս երեխաները, ընկերներն ու հարազատները իմանան` ինչով է այդ մարդը տուն պահում։