Լավրովը Սամարղանդում բանակցություններ է սկսել Չինաստանի, Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարների հետ
Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի արտաքին գործերի նախարարները և Պակիստանի արտաքին գործերի պետնախարարը հանդիպում են անցկացնում Սամարղանդում։
Հանդիպումն սկսելուց առաջ Սերգեյ Լավրովը, Ցին Գանը, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ռաբբանի Կհարը միասին լուսանկարվել են, որից հետո բանակցությունները շարունակվել են փակ ձևաչափով։
Ապրիլի 13-ին Սամարղանդում տեղի է ունենում Աֆղանստանի հարևան երկրների նախարարական խորհրդաժողովը՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Լավրովը Սամարղանդ էր ժամանել նախօրյակին։
Աֆղանստանին նվիրված խորհրդաժողովից բացի, ապրիլի 14-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդակցությանը և Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով նախարարական հանդիպմանը։