
Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն այցելել է Էրեբունի ամրոց

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Էրեբունի ամրոց:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ուղեկցությամբ Գրեգորի Դուսեն շրջել է ամրոցի տարածքում, ծանոթացել հնավայրի պատմությանը:
«Երկու երկրների ու քաղաքների միջև ձևավորված բարեկամական ու գործնական հարաբերությունների շրջանակում, ի դեպ, հայ և ֆրանսիացի հնագետները համատեղ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնք ուղղված են պատմական հնավայրերի վերականգնմանն ու հնագիտական պեղումների իրականացմանը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի աջակցությամբ նախատեսվում է ամբողջությամբ նորովի ներկայացնել «Էրեբունի» թանգարանի ցուցադրությունը»,- ասվում է հաղորդագրութփյան մեջ:
Ըստ աղբյուրի՝ Գրենոբլի hողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի հետ էլ այս տարի Կարմիր բլուրում կիրականացվեն աղյուսի արտադրամասի ստեղծման, աղյուսի արտադրության և հուշարձանի աղյուսաշեն պատերից մեկի հատվածային ամրակայման աշխատանքներ: