Բաժիններ՝

Ալբանիայում տեղի ունեցած ExpoCity2023 ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը հայտարարվել է որպես պատվավոր մասնակից երկիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ապրիլի 6-8-ը տեղի է ունեցել ExpoCity2023 ցուցահանդեսը, որտեղ առաջին անգամ մասնակցությամբ հանդես է եկել Հայաստանն` ի դեմս հայկական Concord խմբի։ Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի մասնակցության նպատակն էր՝ խթանել հայկական զբոսաշրջության ոլորտը, երկկողմ ու բազմակողմ առևտրային, ներդրումային և տնտեսական հարաբերությունները։

Միջոցառմանը ներկա էր Ալբանիայում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Վարուժան Փիրանջանին։ Միջոցառման միայն առաջին օրը մասնակիցների թիվն արդեն երկու հազարից ավելի էր։

Ցուցահանդեսի գլխավոր դահլիճում կայացած առաջին շնորհանդեսը «GO ARMENIA»-ն էր, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի գեղատեսիլ և տեսարժան վայրերը, զբոսաշրջության ոլորտի բազմատեսակ հնարավորությունները, ինչպես նաև՝ հայկական խոհանոցն ու խմիչքները։

Միջոցառման ընթացքում Հայաստանը հայտարարվել է որպես պատվավոր մասնակից երկիր, իսկ վերջում հյուրերը համտեսել են հայկական գինիների տեսականի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս