
«Զվարթնոց» օդանավակայանից Էրեբունու բաժին է տարվել 30-ամյա Գևորգ Ս.-ն

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից Էրեբունու բաժին է տարվել 30-ամյա Գևորգ Ս.-ն, որը 2022 թ. սեպտեմբերի 2-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: