![](/banners/BeFunky-design.jpg)
Գիտնականները պարզել են, թե ինչո՞ւ կանայք որոշ վարակներ ավելի թեթև են տանում, քան տղամարդիկ
![](https://168.am/wp-content/uploads/2023/03/laboratoria.jpg)
Մոլեկուլային կենսաբանները պարզել են, որ կանայք, շնորհիվ KDM6A գենի բարձր ակտիվության, ավելի թեթև են տանում որոշ ինֆեկցիաներ, քան տղամարդիկ։ Այդ գենի կրկնօրինակները գտնվում են կանանց Х քրոմոսոմում։ Հետազոտության արդյունքները, ըստ shantnews-ի՝ հրապարակվել են Nature Immunology ամսագրում։
Պրոֆեսոր Սուն և նրա գործընկերները պարզել են, որ պատճառը կարող է լինել սեռային տարբերություններում KDM6A բարձր ակտիվությունը։ Հենց այս գենն է պատասխանատու օրգանիզմում UTX սպիտակուցի մշակման համար։ Այս պեպտիդը ազդում է ԴՆԹ-ի սպիտակուցային թաղանթի կառուցվածքի վրա, ինչի շնորհիվ էլ կառավարում է մեծ թվով գեներ։
«Տղամարդու օրգանիզմում ավելի շատ NK բջիջներ կան, որոնք պայքարում են վարակների դեմ։ Սակայն այն նրանց, ի տարբերություն կանանց, ավելի պաշտպանված չի դարձնում։ Մենք հայտնաբերեցինք, որ KDM6A գենը շատ ավելի ակտիվ է կանանց NK բջիջներում»,- բացատրել է պրոֆեսոր Մորին Սուն։
Գիտնականները կարծում են, որ հետազոտության արդյունքները կօգնեն, տղամարդկանց և կանանց օրգանիզմում լիմֆոցիտների քանակը հաշվի առնելով, հետագայում վարակների դեմ պայքարի նոր մեթոդներ մշակելու հարցում։ Բացի դրանից, UTX սպիտակուցի ուուսումնասիրությունըբ գիտնականներին կօգնի ստեղծել մոտեցումներ տղամարդկանց իմունային համակարգն ամրապնդելու համար։