Իրանն իր չորս դիվանագետներին անցանկալի անձ հայտարարելու Ադրբեջանի որոշումը համարում է ոչ բարիդրացիական քայլ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Ադրբեջանին փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ուղղությամբ շարժվելու կոչ է արել: Քանանին մեկնաբանել է Ադրբեջանի կառավարության հապճեպ, էմոցիոնալ և ոչ կառուցողական դիրքորոշումները, գործողություններն ու արձագանքները Բաքվում իրանցի ուսուցիչների և դիվանագետների նկատմամբ:
«Ադրբեջանի Հանրապետության կառավարության նման պահվածքը համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակասող», – ընդգծել է իրանցի դիվանագետը:
Ավելի վաղ, Ադրբեջանը Իրանի չորս դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել։ Նրանց հրահանգվել է 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը։