Բաժիններ՝

Դիմում եմ իմ ընկերներին, կոլեգաներին, պատկան մարմիններին անտարբեր չմնալ

Ես գրությամբ դիմել եմ Հայաստանի ճարտարապետների պալատի վարչությանը և վարչության նախագահին համապատասխան պարզաբանումով վարչությունից դուրս գալու համար, դիմումին կցելով իմ նկատառումները՝ սեղմ նկարագրած։

Ապրիլի 6–ին հրավիրված վարչության նիստին, որի օրակարգի կետերից մեկը իմ հրաժարականի հարցն էր, եղան որոշ քննարկումներ, որի ժամանակ վարչության անդամ՝ պալատի նախկին նախագահ պարոն Մ. Մինասյանը ընդունելով անբան սկեսուրի դիրք իմ քայլը բնութագրեց՝ պիտակավորեց խռովկան հարսի դիրքորոշում։

Հինգ և ավելի տարիների անգործության արդյունքում ոչինչ չանելով պալատի կայացման գործում, նսեմացնելով ճարտարապետի համբավը հասարակության, պատկան մարմինների միջավայրում, իրենք նորից շարունակում են ձևացնել թե իբր աշխատում են։

Դիմում եմ իմ ընկերներին, կոլեգաներին, պատկան մարմիններին անտարբեր չմնալ ճարտարապետների պալատի պասիվ վիճակին և եթե մեզ բավարարում է այսպիսի իրավիճակ՝ բոլորս դիտողի դիրք ընդունելով և մեր հույսը կապելով Աստծո միջամտությանը, ապա արժանի ենք նրան ինչ որ ունենք։

Ես խնդրում եմ ճիշտ հասկանաք իմ  նշած «Աստծո միջամտություն» արտահայտությանը, հակիրճ այսքանը։

 Ճարտարապետ  Հ.Մութաֆյան  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս