
Հայաստանը մասնակցելու է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների. ՊՆ պարզաբանումը

Պենտագոնի պաշտոնական կայքում ավելի վաղ տեղադրված հաղորդագրության տեքստում փոփոխություն է կատարվել և Հայաստանը հեռացվել է ամերիկյան զորավարժությանը մասնակից երկրների ցանկից։
Պենտագոնի խոսնակն ասել էր, որ մոտ 9000 ամերիկացի զինծառայող կմասնակցի Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին։
Արդյո՞ք սա զուտ տեխնիկական խնդիր է, թե՞ Հայաստանն ինքն է մտափոխվել, 168.am-ը այս առնչությամբ պարզաբանում է խնդրել ՀՀ ՊՆ-ից։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին»,-ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։