
Երիտասարդների մոտ ատրճանակ, դանակներ դեղահաբեր են հայտնաբերվել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 4-ին, ժամը 04.00-ին, Մամիկոնյանց փողոցում հայտնաբերել, ապօրինի հրազեն ու սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 23 և 21 տարեկան օտարերկրյա երկու քաղաքացիների: Անձնական խուզարկությամբ 23-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և բարդ փականով ծալովի դանակ, իսկ 21-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 30 դեղահաբ և բարդ փականով դանակ:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: