Բաժիններ՝

Բեռլուսկոնին կրկին հոսպիտալացվել է Միլանում

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանի San Raffaele կլինիկա: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Il Foglio թերթը նշում Է, որ 86-ամյա քաղաքական գործիչը համակարգչային տոմոգրաֆիա Է անցել։

Իսկ Corriere della Sera թերթի տվյալներով՝ Բեռլուսկոնին թոքերի հետ կապված խնդիրների պատճառով գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Անցյալ շաբաթ Բեռլուսկոնին այդ նույն հիվանդանոցում անցկացրել է չորս օր։ Այն ժամանակ հաղորդվել էր, որ քաղաքական գործչին ավելի շատ ժամանակ է հարկավոր հետազոտության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930