Իրանը կանխել է ԱԹՍ-ի հարձակումը Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա
Իրանի իշխանությունները հայտնել են Սպահանի նահանգում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա փոքր անօդաչու թռչող սարքով հարձակման անհաջող փորձի մասին։
«Երեքշաբթի գիշերը փոքր ԱԹՍ-ն մոտենում էր Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության «Ամիր ալ Մոմենին» համալիրին: Իրանի պաշտպանական համակարգերի գործողությունների միջոցով հարձակումը հետ է մղվել», – գրում է գործակալությունը: Նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի օպերատիվ աշխատանքի շնորհիվ համալիրին վնաս չի հասցվել։
Սա պաշտպանության նախարարության օբյեկտի վրա անօդաչուների միջոցով հարձակման առաջին փորձը չէ։ Tasnim-ը հիշեցնում է, որ հունվարի 28-ին ԱԹՍ-ներով հարձակում էր իրականացվել Սպահան քաղաքում գտնվող ռազմական օբյեկտի վրա։ Ավելի ուշ Իրանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել Էր, որ մեկ սարքը խոցվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։ Միջադեպի հետևանքով զոհեր չէին եղել, պատճառվել էր նյութական աննշան վնաս: